Որակի տեխնիկական հսկողություն
Որակի տեխնիկական հսկողություն իրականացվում է ժամանակակից սկզբունքներով՝ ըստ շինարարական աշխատանքների տեսակների, ոլորտում աշխատանքային երկարամյա փորձ ունեցող մասնագիտացված ինժեներների կողմից։
Կազմակերպությունը շինարարության որակի տեխնիկական հսկողությունն իրականացնում է շինարարական նյութերի և արտադրանքի փորձարկման լաբորատորիաների հետ համագործակցելով՝ <<Շինարարության հատուկ հսկողություն>> ուղեցույցի։
Շինարարության որակի տեխնիկական հսկողությունը իրականացվում է ՀՀ-ի քաղաքաշինության նախարարության կողմից հաստատված հրաման № 11-Ն առ 14․01․2008թ ՀՀ ՇՆ 1-3․01․01-2008 << Շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքների կատարում >> ՝ շինարարական նորմերի մասին հրամանի։
Շենքերի և կառույցների բարձր որակը և հուսալիությունը ապահովվում է շին․ մոնտաժային աշխատանքների տեխնիկական (արտադրական) հսկողության միջոցավ, կիրառելով ժամանակակից տեխնիկական միջոցները և գործիքները։
Որակի տեխնիկական (արտադրական ) հսկողությունը ներառում է ՝
Ա ) կոնստրուկցիաների , նյութերի և սարքավորումների աշխատանքային փաստաթղթերի մուտքային հսկողություն , որի նպատակն է ստեղծել
1․ պահանջվող փաստաթղթերի լրակազմությունը, տեղեկատվական տվյալների անհրաժեշտ ծավալը
2․ շին․ կոնստրուկցիաների, շինվածքների , նյութերի և սարքավորումների համապատասխանությունը , ստանդարտներին և աշխատանքային փաստաթղթերին
3․ հավաստագրերի կամ տեղեկաթերթիկների առկայությունը։
Բ) Շին․ մոնտաժային աշխատանքների օպերատիվ հսկողությունը, որի նպատակն է
1․ շինարության ընթացքում թույլ տրված թերությունների բացահայտումը և օպերատիվ կարգով դրանց վերացումը․ արդյունքների և հետևանքների գրանցումը շինարարության վարման մատյանում
2․ անհրաժեշտության դեպքում երկրաբաշխական (գեոդեզիական ) ծառայության, ինչպես նաև շին․ լաբորատորիաների կողմից ստուգել կոնստրուկցիաների չափերը, առանցքային նշահարումները, բետոնի ամրությունը, կազմել արձանագրություն ՝ նշելով թույլատրելի կամ անթույլատրելի շեղումների մասին։
Գ ) Շին․ մոնտաժային աշխատանքների ընդունման հսկողության նպատակն է
1․ ծածկված աշխատանքների որակի ստուգումը և գնահատումը
2․հետագա աշխատանքների իրականացմանը տեխնիկապես պատրաստ լինելու փաստագրումը
3․ ծածկված աշխատանքների ընդունման ակտերի ձևակերպումը սահմանված ձևանմուշի վրա
4․ շենքերի մասերի, կառուցվածքների , համալիրների ինժեներական սարքավորումների և առանձին աշխատանքների միջանկյալ ընդունման ակտերի ձևակերպում։
Ծածկված շին․ մոնտաժային աշխատանքների և փորձարկումների , ակտերի և արձանագրությունների ցանկ
ա ․ Բնակելի, հասարակական և արտադրական շենքեր
1․ Հիմքերի համար բացված խրամուղիների և փոսորակների զննում
2․ Շենքի առանցքների նշահարում
3․ Կմախքի ե/բ սյուների մոնտաժում և դրանց սյունակալների միաձուլում
4․ Սյուների կցվածքների եռակցում և միաձուլում
5․ Հիմքերի միաձույլ ե/բ սալերի պատրաստում
6․ Հիմքերի պատրաստում՝ դրանց ճշտության գեոդեզիական ստուգումով
7․ Հիմքերի, նկուղի պատերի , ծածկերի , սանհանգույցների, պատժգամբների, նկուղների և կաթսայատների ծածկերի , տանիքների հիդրոմեկուսացում
8․ Բնահողի վրա հատակի պատրաստում
9․ Պատերի քարե ( աղյուսե ) շարվածք
10․ Միջհարկային ծածկի իրականացում
11․ Ծածկի հեծանների և պարզունակների իրականացում
12․ Ֆերմաների մոնտաժում
13․ Տնիքի ծածկի պատրաստում
14․ Աստիճանների հարթակների և քայլերի պատրաստում
15․ Պատժգամբների և լոջիաների պատրաստում
16․Օդափոխության հորանների և ուղիների մոնտաժում և ստուգում
17․ Ներքին ջրհոսների մոնտաժում և փորձարկում
18․ Ընդհատակի հիմքերի պատրաստում
19․ Շենքի ճակատային աշխատանքների իրակնացում
20․ Փայտանյութի հրակայունության աշխատանքների հանձնում։
Բ) Արտաքին խողովակաշար
1․ Խրամուղիների կամ հենասյուների հիմքերի պատրաստում
2․ Խողովակաշարերի և միջադիրների եռակցում և կցվածքների միաձուլում
3․ Խողովակների մաքրում և մեկուսացում
4․ Խողովակաշարերի ամրության փորձարկում (լվացում, օդափչում )
5․Այլ ստորգետնյա հաղորդագծերի հետ խաչմերուկների և արգելքներից անցումների իրականացում
6․ Խրամուղիների և փոսորակների մեկուսացնող լիցք։




