Լաբորատոր Փորձարկումներ

Մենք համագործակցում ենք մեր վստահելի գործընկերների հետ՝ պայմանագրային հիմունքներով առաջարկելով լաբորատոր փորձարկման ծառայություններ, որոնք ապահովում են շին․ արտադրանքի որակը։ Մեր գործընկեր լաբորատորիաները հագեցած են ժամանակակից սարքավորումներով, որոնք պարբերաբար ստուգաչափվում և ստուգաճշտվում են։

Փորձարկման լաբորատորիաների երկար տարիների փորձը, տեխնիկական հնարավորությունները և որակավորված մասնագիտական անձնակազմը, որն ապահովում է մատուցվող ծառայությունների բարձր որակ և բարձրացնում է պատվիրատուների վստսհությունը։

Մեր գործընկեր փորձարկման լաբորատորիաները հավատարմագրված են ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ
17025-2019 ստանդարտին համապատասխան, որը ներկայացնում է փորձարկման և ստուգաճշտման
լաբորատորիաների իրազեկության ընդհանուր պահանջները։

Մատուցվող փորձարկման ծառայությունները ներառում են հետևյալ ընթացակարգերը՝

• Փորձարկման պլանի պատրաստում
• Փորձարկումների իրականացում
• Արձանագրությունների կազմում և տրամադրում պատվիրատուներին

Հատուկ փորձարկումների տեսակներ՝

• Բետոն
• Բետոնի լցանյութեր
• Ցեմենտ, գիպս և գաջ
• Գրունտ
• Հավելանյութեր
• Ամրաններ
• Մետաղական արտադրանք
• Ասֆալտաբետոն
• Քարեր